2000 զինակոչիկ է ժամանել ՌԴ 102-րդ ռազմաբազա

Գյումրիաում ռուսական 102-րդ ռազմաբազա են ժամանել մոտ 2000 զինակոչիկ, որոնք կփոխարինեն այս աշուն զորացրվող զինծառայողներին։ Մինչ ժամանումը զինակոչիկները տարբեր ռազմական մասնագիտություններով եռամսյա պատրաստություն են անցել ուսումնական կենտրոններում։

ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ անձնակազմի ընտրության ժամանակ նախապատվություն է տրվել այն երիտասարդներին, որոնք ցանկություն են հայտնել ծառայել ՌԴ սահմաններից դուրս՝ բարձր լեռնային պայմաններում։ Նոր ժամանածները 15 օրով ազատվում են ֆիզիկական մեծ լարվածություն ենթադրող գործողություններից, որպեսզի հնարավորություն ունենան վարժվեն կլիմայի փոփոխությանը։

Ընդհանուր առմամբ մինչև նոյեմբերի վերջ նախատեսվում է փոխարինել ռազմաբազայի 3000 զինծառայող։

Նշենք նաև, որ նույն կերպ փոխարինվում է նաև Տաջիկիստանում տեղակայված 201-րդ ռազմաբազայի անձնակազմը։ Պարտադիր զինծառայություն անցնելու համար այնտեղ են ժամանել 1500 զինծառայող զինակոչիկ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *