ՌԴ ՊՆ-ում կատարված խարդախության գործով ձերբակալվածներից մեկը կալանավորվել է

Մոսկվայում բավարարվել է ՌԴ ՊՆ-ին ենթակա «Օբորոնսերվիս» ընկերության ունեցվածքի իրացման համար պատասխանատու կազմակերպության ղեկավար Դմիտրի Միտյաևին մինչև 2012 թվականի դեկտեմբերի 24-ը կալանքի տակ առնելու միջնորդությունը:

Այդ մասին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Ալեքսանդրա Բերեզինան:

Հաղորդվում է, որ մեղադրյալը հանցակցի հետ միասին օգնել է ՌԴ ՊՆ անշարժ գույքը գնել ցանկացող ներդրումային ընկերության ներկայացուցչին Շչելկովո քաղաքում գույքի գնման և վաճառքի գործում: Կատարված գործարքի շուկայական արժեքը 35 մլն ռուբլի է:
Պաշտպանության նախարարի հրամանի «արագացված» պատրաստման, էլեկտրոնային հարթակներում առաջարկների ձևակերպման, ինչպես նաև գնի իջեցման համար ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատարը պահանջել է 3 մլն ռուբլի կաշառք:

Հարուցվել է քրեական գործ հատկապես խոշոր չափի խարդախության մեղադրանքով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին ՌԴ Քննչական կոմիտեի Գլխավոր ռազմաքննչական վարչությունը ՌԴ ՊՆ ենթակայությամբ գործող «Օբորոնսերվիս» ԲԲԸ-ում կատարված խուզարկության արդյունքում «Օբորոնսերվիսին» պատկանող անշարժ գույքի, հողային տարածքների և բաժնեմասերի իրացման ընթացքում կատարած խարդախության մեղադրանքով քրեական հինգ գործ է հարուցել:

Աղբյուր՝ http://ria.ru/incidents/20121107/909949961.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *