Իրադրությունը Սիրիայիում. ապստամբները նոր մարտավարություն են կիրառում

Դամասկոսում ապստամբները փոխել են մարտավարությունը. եթե նախկինում նրանք փորձում էին շրջաններ գրավել և ամրանալ այնտեղ, ապա այժմ ընտրել են պարտիզանական պայքարի մարտավարությունը` հարձակվում են կարևոր հանգույցների վրա, ինչն էլ հանգեցնում է զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում,- հայտնում է Լոս Անջելելս Թայմասը:

Այս շաբաթ ապստամբները երկու պայթուն են կազմակերպել կառավարական զորքերի կողմից վերահսկվող շրջաններում:

Ապստամբների այս նոր մարտավարությունը կարող է դժվարացնել Արևմուտքի աջակցությունը, քանի որ ծայրահեղականների ներհոսքը Սիրիա մտահոգության տեղիք է տալիս: Ավտոմեքենաների պայթյունները և հարձակումները տարբեր համայնքների ներակայացուցիչների վրա ավելի շատ ծայրահեղականության դրսևորում է, քան` ժողովրդավարություն փնտրող հեղափոխակաների:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դավիդ Քամերոնը նոյեմբերի 7-ին այցելել է Հորդանանի Զաթարի շրջանում սիրիական փախստակաների ճամբարը, որտեղ տառապանքի «սարսափելի պատմություններ» է լսել, և որոշել է, որ Բրիտանիան ու դաշնակիցները պետք է վերանայեն իրենց ռազմավարությունը: Բրիտանիայի ազգային անվտանգության կոմիտեն մյուս շաբաթ կայանալիք հատուկ նիստում քննարկելու է սիրիական ճգնաժամը: Նիստում քննարկվելու է Սիրիայի հակամարտության բոլոր կողմերին զենք մատակարարելու ԵՄ արգելքը:

***

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվելիք Սիրիայի ընդիմադիր խմբավորումների հանդիպումը խափանվել է: Ընդիմադիրները պետք է ընտրեին նոր և ընդլայնված ղեկավարություն, բայց նախօրեին խմբերից երեքը հրաժարվել են մասնակցել,- հայտնում է Դեյլի Թելեգրաֆը:

Սիրիայի Ազգային Խորհուրդը (ՍԱԽ) Դոհայում նիստ է անցկացրել և ընտրել 41 տղամարդուց բաղկացած նոր ղեկավարություն: Նիստում գտնվող կանայք բողոքել են: ՍԱԽ-ը ձևավորվել է մեկ տարի առաջ` Սիրիայից աքսորված քաղաքային և հանրային գործիչների կողմից: Վերջերս ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ՍԱԽ-ին քննադատել էր Սիրիայում գտնվող խմբերից կտրված լինելու համար: ՍԱԽ-ը Դոհայի նիստում ընդլայնված 420 հոգնանոց ընհանուր խորհրդում կանանց համար սահմանել էր 15 տոկոս տեղեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *