Դաղստանում կրկին ոստիկան է սպանվել

Դաղստանի Կարաբուդախքենտի շրջանում զինյալները պայթեցրել են ոստիկանական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, այնուհետև գնդակոծել այն, ինչի հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, յոթը՝ վիրավորվել:

Զինյալները դիմել են փախուստի: Միջոցառումներ են իրականացվում նրանց հայտնաբերման ուղղությամբ:

Այդ մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ մամլո կենտրոնը հայտնել է երեք վիրավորի մասին և հավելել, որ դեպքի վայրում փոխհրաձգություն է սկսվել: ՆԳՆ տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել ժամը 15:15-ի սահմաններում:

Աղբյուր՝ http://www.vz.ru/news/2012/11/8/606237.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *