Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Օկինավայում տեղակայված ամերիկյան ռազմակայանի երկու զինծառայողներ ճապոնուհու բռնաբարության մեղադրանքով հոկտեմբերի 16-ին ձերբակալվել են: Այս միջադեպը զգալի լարվածություն է առաջացրել ճապոնա-ամերիկյան հարաբերություններում: Military.com-ը կայքը հայտնում է, որ ԱՄՆ ծովայիններ Քրիստոֆեր Բրաունինգը և 3-րդ կարգի ավագ Սքայլար Դոզիերվալքերը, բռնաբարությունից բացի, մեղադրվում են կնոջ պայուսակից 7000 յեն (87 դոլար) գողանալու համար:
Դատախազության ներկայացուցիչ Նոբուտակա Հիրամիցուն հրապարակել է Բրաունինգի և Դոզիերվալքերի մեղադրանքը: Երկու ծովայինները մնալու են ճապոնական հսկողության տակ մինչև դատավարության սկիզբը, որը տեղի է ունենալու Ճապոնայում:
Բռնաբարության դեպքից հետո ԱՄՆ զինված ուժերը Ճապոնիայում տեղակայված իրենց ստորաբաժանումների համար սահմանեցին պարետային ժամ և պաշտոնապես ներողություն խնդրեցին:
Բռնաբարության հաճախակի դեպքերի պատճառով Օկինավայի բնակիչները պահանջում են կրճատել ԱՄՆ զորքերի թիվը: