Ռուսական սուզանավը մոտեցել է ԱՄՆ տարածքային ջրերին

ԱՄՆ ռազմածովային ուժերը անցած ամիս ամերիկյան տարածքային ջրերից 275 մղոն հեռավորության վրա «Բարակուդա-2» դասի ռուսական ատոմային սուզանավ են հայտնաբերել: Այդ մասին հայտնում է տեղական ABC հեռուստաալիքը՝ միաժամանակ ընդգծելով, որ ռուսական նավը չի մտել ամերիկյան ջրային տարածք կամ հետևել ԱՄՆ նավատորմի նավերին:

Ըստ ամերիկան պաշտպանական գերատեսչության անանուն աղբյուրի, սուզանավը հայտնվել է, երբ ԱՄՆ նավատորմը զորավարժություն էր անցկացնում Ֆլորիդա նահանգի մոտակայքում: Պաշտոնյան ասել է, որ ռուսների այս քայլը համապատասխանում է նախկինում նրանց կառավարության հայտարարությանը, որ պատրաստվում են խորը ջրերում պարեկություն անել: Պաշտոնյան չի պարզաբանել թե ինչպես է ԱՄՆ նավատորմը հայտնաբերել սուզանավը, սակայն ենթադրվում է, որ օգտագործվել եմ ջրային և օդային սենսորներ:

Սուզանավն արդեն շարժվում է դեպի Եվրոպա. նոյեմբերի 6-ին այն ԱՄՆ սահմանից հեռու էր մոտ 600 մղոն:

Ըստ ABC հեռուստաալիքի՝ ԱՄՆ ՌԾՈՒ ներկայացուցիչները հստակ չգիտեն, թե ինչ նպատակով է ռուսական սուզանավը մոտեցել ամերիկյան ափերին, սակայն ենթադրվում է, որ նավի հրամանատարությունը այդ ընթացքում պայմանական հակառակորդի սուզանավերի դեմ պայքարի հմտություններ էր մշակում:

«Բարակուդա-2» սուզանավը ռազմավարական հրթիռներ և միջուկային զենք չունի: Այն զինված է տորպեդներով և օդային թիրախների ոչնչացման համար նախատեսված հրթիռներով:

2012 թվականի օգոստոսին ամերիկյան Washington Free Beacon թերթը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ռուսական ատոմային սուզանավը մոտ մեկ ամիս եղել է Մեքսիկական ծոցի ջրերում՝ աննկատ մնալով ԱՄՆ ՌԾՈՒ-երի նավերից: Պենտագոնը ավելի ուշ հերքեց այդ տեղեկությունները:

ԱՄՆ սահմանի մոտ վերջին անգամ ռուսական սուզանավ մոտեցել է 2009 թ.:

Աղբյուրներ՝ http://ria.ru/defense_safety/20121107/909899961.html
http://www.abcactionnews.com/dpp/news/national/russian-attack-submarine-detected-off-florida-east-coast-according-to-us-defense-officials

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *