Հյուսիսային Կովկաս. Խասավյուրտում երեք զինյալ է վնասազերծվել

Դաղստանի Խասավյուրտի շրջանում ավարտվել է ձեռնարկված հատուկ գործողության ակտիվ փուլը, որի արդյունքում զինված խմբավորման երկու անդամ և բնակարանում նրանց հետ գտնվող կինը սպանվել են: Այդ մասին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի քննչական վարչությունից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խասավյուրտի տներից մեկում իրավապահներն արգելափակել են զինյալներ Վադիմ Կադիմովին, Ռամազան Նուրլաևին և վերջինիս հետ բնակվող մի կնոջ: Բանակցությունների շնորհիվ հաջողվել է բնակարանից հանել այնտեղ գտնվող երեխաներին: Մյուսները հրաժարվել են հանձնվել և կրակել են իրավապահների ուղղությամբ: Պատասխան կրակից երեքն էլ սպանվել են: Բնակարանի զննությամբ հայտնաբերվել է ինքնաձիգ, ատրճանակ, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք:

Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ սպանված զինյալներից Ռամազան Նուրլաևը «Խասավյուրտյան» խմբավորման ավելի վաղ սպանված առաջնորդ Թագի Նուրլաևի եղբայրն է: Նա հատուկ պատրաստություն է անցել Չեչնիայում՝ դաշտային հրամանատար Խատաբի ճամբարներում, մասնագիտացել պայթուցիկների ու ականների պատրաստման գործում և Նասիբ Իսկավի խմբի կազմում մասնակցել է իրավապահների դեմ իրականացվող գործողություններին:

Վադիմ Կադիմովը՝ մականունը «Խամզա», Ղազախստանի քաղաքացի էր, և, ըստ ուժայինների, «Խասավյուրտյան» խմբավորման անդամ:

Աղբյուրներ՝ http://www.kavkaz-uzel.ru/articles/215315/
http://www.kavkaz-uzel.ru/articles/215328/

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *