Իսրայելը բարելավում է հակահրթիռային պաշտպանության համակարգը

Նոյեմբերի 4-ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ հակահրթիռային պաշտպանության Iron Dome համակարգում մի շարք հաջողված փորձարկումներ են արվել, ինչը կարևոր քայլ է համակարգի հետագա արդիականացման համար:

Մասնավորապես, փորձարկվել է ռադիոտեղորոշման համակարգի փոփոխությունները, ինչը թույլ է տալիս ավելի արագ ու սահուն աշխատատել և պայքարել Ֆաջր (Fajr) և Զելզալ (Zelzal) հրթիռների դեմ:

Իսրայելի պաշտպանության նախարարության զենքի և տեխնոլոգիաների զարգացման ենթակառուցվածքի վարչության անցկացրած փորձարկումներից հետո Իսրայելի պաշտպանական զորքերը Iron Dome-ի լրացուցիչ՝ 5-րդ մարտկոցը ձեռք կբերեն, որը համալրված կլինի նոր հնարավորություններով:

Պաշտպանության նախարար Էհուդ Բարակն ասել է. «Սա ևս մեկ փայլուն ձեռքբերում է, համակարգի կարողությունները բարելավելու ուղղությամբ: Պաշտպանական գերատեսչությունը մեծ ներդրում է արել հակահրթիռային բազմաշերտ համակարգերի վրա, և ակնկալում է, որ մի քանի տարվա ընթացքում դրանք կպաշտպանեն Իսրայելի ամբողջ տարածքը»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *