Ամերիկացիները և իտալացիները դիտարկում կիրականացնեն Ռուսաստանում

«Բաց երկնքի մասին» պայմանագրի շրջանակներում ԱՄՆ և Իտալիայի ներկայացուցիչները նոյեմբերի 6-10 ժամանակահատվածում տեսչական թռիչքներ կիրականացնեն Ռուսաստանի Դաշնության օդային տարածքով։ Համաձայն ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության` թռիչքն իրականացվելու է ՕՍ-135Բ ինքնաթիռով, իսկ թռիչքուղին նախապես համաձայնեցված է։ Բացի այդ` ԱՄՆ և Իտալիայի ներկայացուցիչներին ուղեկցելու են նաև ռուս մասնագետները։

«Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մարտի 24-ին Հելսինկիյում, ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից։ Պայմանագրին հետագայում միացել են նաև 7 այլ պետություններ։ Պայմանագրի համաձայն` մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով իրականացվում են թռիչքներ` սպառազինութայն փոխադարձ վերահսկողության նպատակներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *