Հունվարի 10-12-ին թուրքական կոմղը հայտնել է Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին ավիահարվածներ հասցնելու առնվազն 3 տարբեր գործողությունների իրականացման մասին։
Տեղեկությունները հրապարակվել են թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության կայքում (1, 2, 3):
Մինչ այս ևս թուրքական օդուժը Իրաքի լեռնային նույն հատվածներում պարբերաբար հարվածում էր քրդերի դիրքերին, սակայն վերջին շրջանում դրանք նման ինտենսիվ բնույթ չէին կրում։
Մասնավորապես հունվարի 12-ի գործողության ընթացքում, ըստ թուրքական կողմի, սպանվել է 3 քուրդ զինյալ։
Քրդական կողմի տվյալներով՝ թուրքական զինուժը միայն հունվարի 10-ին քրդերի դիրքերին ավիահարվածներ է հասցրել 3 անգամ՝ օրվա տարբեր ժամերի։
Ավելացնենք, որ հունվարի 7-8-ին Իրաք այցի ընթացքում Թուրքիայի վարչապետը հանդիպել էր Իրաքի գործընկերոջը, ինչպես նաև Իրաքի քրդերի ինքնավարության ղեկավարներին։ Մասնավորապես քրդերի հետ կողմերը քննարկել էին PKK-ի դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր։
Pingback: Թուրքիան կրկին հարվածել է Իրաքում քրդերի դիրքերին | Ռազմ.info
Pingback: Թուրքական օդուժը հարվածել է Իրաքում PKK-ի դիրքերին | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի զինուժը շարունակում է Իրաքում հարվածել PKK-ի դիրքերին | Ռազմ.info