Զորավարժության ժամանակ Իրանը տեղական արտադրության զենիթային ինքնագնաց կայան է կիրառել

Իրանի բանակի ցամաքային ուժերը երկրի  հարավ-արևելքում անցկացված «Մուհամմադ ռասուլ Ալլահ-4» զորավարժության ժամանակ կիրառել են տեղական արտադրության «Բահման» զենիթային ինքնագնաց կայանը: Այս մասին դեկտեմբերի 14-ին  տեղեկացնում է իրանական «Դեֆապռես» լրատվական կայքը:

«Բահման» զենիթային  ինքնագնաց կայանքը առաջին անգամ ներկայացվել է 2016թ. ապրիլին: Այն տեղադրված է ուկրաինական ԿռԱԶ-6322 բեռնատար մեքենայի վրա, զինված է 57մմ  տրամաչափի 2 հրանոթով: Արկի սկզբնական արագությունը 1000մ/վ է, 1 րոպեում արձակում է 120 արկ:

Իրանական արտադրության «Բահման» զենիթային ինքնագնաց կայանք

Իրանական արտադրության «Բահման» զենիթային ինքնագնաց կայանք

Դեկտեմբերի 11-14-ը անցկացված «Մուհամմադ ռասուլ Ալլահ-4» զորավարժությանը ներգրավված էին հատուկ նշանակության, արագ արձագանքման, օդադեսանտային ուժեր, հրետանային, զրահատանկային ստորաբաժանումներ, Bell 206, Bell 214, Bell AH-1 Cobra  ուղղաթիռներ,  «Միրաժ» և «Ֆանտոմ»  կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժության ընթացքում Իրանը ներկայացրել է նաև նոր սպառազինություն, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքեր, հակադրոնային համակարգ, դիպուկահար հրացաններ:

Զորավարժության նպատակը զինծառայողների մարտական պատրաստվածությունը ստուգելը, մարտական հմտությունները ամրապնդելն էր:

ՍՎԴ դիպուկահար հրացանի իրանական տարբերակը

ՍՎԴ դիպուկահար հրացանի իրանական տարբերակը

Անօդաչու թռչող սարքերի կապի խանգարման՝ իրանական արտադրության կրովի կայան

Անօդաչու թռչող սարքերի կապի խանգարման՝ իրանական արտադրության կրովի կայան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *