ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրետանավորների ճամբարային հավաքները մեկնարկել են: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հավաքների նպատակը տեսական ու գործնական պարապմունքների միջոցով անձնակազմի մարտական պատրաստվածության և մարտավարական-մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացումը, հրետանային տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությունը ամրապնդելն է:
Նմանատիպ հավաքները նպաստում են անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակի կատարելագործմանը, հրետանային ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակմանը, հրամանատարական կազմի ունակություններն ու կրակի կառավարման հմտությունների ամրապնդմանը: