Տեսչական ստուգումներ ՊԲ շտաբում և ենթակա զորամասերում

Հոկտեմբերի 4-ից ՊԲ շտաբում և ենթակա մի շարք զորամասերում ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի ղեկավարությամբ մեկնարկել են տեսչական ստուգումներ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը։

Տեսչական ստուգումներ ՊԲ շտաբում և զորամասերում

Տեսչական ստուգումներ ՊԲ շտաբում և զորամասերում

Տեսչական ստուգումների նպատակն է եղել ունենալ կառույցների մարտական պատրաստականության իրական պատկերը, ստուգել դրանց ունակությունները առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարման առումով:

Տեսչական հանձնաժողովները առավել մեծ ուշադրություն են դարձրել ստուգվողների՝ մարտական խնդիրների հետ ուղղակի առնչություն ունեցող և ապրիլյան գործողություններից հետո առաջին պլան մղված հարցերի վրա:

Այս համատեքստում իրականացված ծավալուն գործընթացները ներկայացրել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ հանգամանորեն անդրադառնալով նաև այն միջոցառումների ու աշխատանքների վրա, որոնք իրականացվել և շարունակում են իրականացվել։

One response to “Տեսչական ստուգումներ ՊԲ շտաբում և ենթակա զորամասերում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 2 – 8 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *