Հոկտեմբերի 4-5-ը Բրյուսելում անցկացված Աֆղանստանի հարցով համաժողովի ընթացքում հայտնի է դարձել, որ համաժողովին ներկա բոլոր երկրները և միջազգային կազմակերպությունները 2017-2020 թթ․ ժամանակահատվածում ընդհանուր 15 մլրդ ԱՄՆ դոլար կփոխանցեն Աֆղանստանին։ Այս մասին համաժողովի ժամանակ հայտարարել է Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Համաժողովին մասնակցել են ավելի քան 70 երկրի և 20 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանը։
Հայաստանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ով էլ համաժողովում վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստակամ է 2016թ.-ից հետո էլ ներկայիս մակարդակով պահպանել Աֆղանստանում իր մասնակցությունը «Վճռական աջակցություն» առաքելությանը:
Աֆղանստանը ներկայացրել են երկրի նախագահ Աշրաֆ Ղանին ու կառավարության ղեկավար Աբդուլլահ Աբդուլլահը, ովքեր պարտավորվել են շարունակել պայքարը կաշառակերության դեմ և աջակցել հազարավոր փախստականների վերադառնալուն։
Ավելացնենք, որ ՄԱԿ-ի հաշվարկներով Աֆղանստանում 2009 թվականի հունվարի մեկից մինչև 2016-ի հունիսի 30-ը տուժած քաղաքացիների թիվը հասել է 63,934-ի. 22,941 մահվան դեպք, 40,933 վիրավորում:
.@FedericaMog: #AfghanConf express impressive international commitment to support #Afghanistan with 13.6 bn € & #EU 1st donor with 5 bn € pic.twitter.com/LZr59F07Ns
— EU External Action (@eu_eeas) October 5, 2016