Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանում կմեկնարկի աշնանային զորակոչը

Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2016-ի հոկտեմբերի 1-ից 30-ը Ադրբեջանի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու և ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը:  Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ համաձայն հրամանագրի 2016-ի հոկտեմբերի 1-ին մինչև հոկտեմբերի 30-ը պարտադիր զինծառայության են զորակոչվելու 1998-ին ծնված Ադրբեջանի քաղաքացիները, որոնց 18-ամյակը պետք է լրացած լինի մինչև զորակոչման օրը` ներառյալ նաև զորակոչման օրը, ինչպես նաև մինչև 35 տարեկան այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ չեն ազատվել Ադրբեջանի զինված ուժերում կամ այլ զինվորական կազմավորումներում ծառայությունից:

Նույն ժամկետում` 2016-ի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը, պետք է պահեստազոր զորացրվեն պարտադիր զինծառայությամբ սահմանված ժամկետում ծառայած զինծառայողները:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում ժամկետային զինծառայության տևողությունը 18, իսկ բարձրագույն կրթություն ունեցողների համար 12 ամիս է։ Զորակոչային տարիքը սահմանված է մինչև 35 տարեկան։ Երկրի նախագահի հրամանագրով իրականացվում է զորակոչ տարեկան չորս անգամ՝ հունվար, ապրիլ, հուլիս և հոկտեմբեր ամիսների 1-ից 30-ը։

One response to “Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանում կմեկնարկի աշնանային զորակոչը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 – 10 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *