Ռուսաստանի «Կովկաս-2016» զորավարժությանը ներգրաված է 120 հազար զինծառայող:

Ռուսաստանում շարունակվող «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավվել է ՌԴ ԶՈւ և դաշնային գերատեսչությունների 120 հազար զինծառայող: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերիյ Գերասիմովին:

Սեպտեմբերի 9-ին զորավարժության շրջանակներում ՌԴ զինված ուժերի «Գրադ Սվիյաժսկ» և «Ուգլիչ» փոքր հրթիռային նավերը «Կալիբր» համալիրով հրթիռային հրաձգություն են անցկացրել:

«Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունից

«Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունից

Ռազմածովային վարժանքների առաջին փուլում «Կալիբր» համալիրով «Գրադ Սվիյաժսկ» փոքր հրթիռային նավը հարվածել է ցամաքային թիրախին՝ պայմանական հակառակորդի հրամանատարական կայանին: Երկրորդ փուլում նավախմբերը միասին մարտեր են անցկացրել պայմանական հակառակորդի սուզանավերի դեմ: «Ուգլիչ» փոքր հրթիռային նավի անձնակազմը հրթիռակոծել է  120 կմ հեռավորության վրա գտնվող ծովային թիրախը:

Մեկ այլ զորավարժարանում հակաօդային պաշտպանության ուժերը համալիր վարժանքներ են անցկացրել՝ պայմանական հակառակորդի զանգվածային հրթիռակոծման դիմագրավմամբ: Գրոհներն իրականացվել են Ս-300 «Ֆավորիտ», «Բուկ», «Օսա», «Տոռ», «Տունգուսկա» և «Ստրելա» ԶՀՀ-ներով: Իսկ Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի Սու-27 կործանիչների 10 անձնակազմ վերացրել են Ղրիմում պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերը:

Ղրիմի զորավարժարանում պայմանական հակառակորդի նահանջը կասեցնելու նպատակով դեսանտներ են իջեցվել: 350 զինծառայող դեսանտավորվել է 24 միավոր Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռներից, իսկ Իլ-76 ինքնաթիռից դեսանտավորվել է 3 դեսանտային մարտական մեքենաներ:

Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի օդաչուները օդային մարտեր են մղել և հարվածել պայմանական հակառակորդի թիրախներին: Սու-30ՍՄ 4 կործանիչները գրոհել են թիրախի վրա. ուղղաձիգ թռիչք են կատարել, իջել մինչև 400 մետր, հրթիռներ են նետել թիրախի վրա և հակատանկային մանևրում իրականացրել:

Զորավարժության նախորդ օրերի անցուդարձին կարող եք ծանոթանալ այստեղ, այստեղ և այստեղ:

Հիշեցնենք, որ «Կովկաս-2016» հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժությունը սկսվել է սեպտեմբերի 5-ին: Այն անցկացվելու է մինչև սեպտեմբերի 10-ը ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանների զորավարժարններում, Սև և Կասպից ծովերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *