Ադրբեջանում կմեկնարկի աշնանային զորակոչը • Վրաստանում ացնկացվել է Agile Spirit 2016 զորավարժությունը • Սիրիայում ԻՊ-ն Թուրքիայի ԶՈւ 2 տանկ է խոցել • ՆԱՏՕ-ն մեծացրել է Սիրիայի սահմանին իր ներկայությունը • ԱՄՆ-ն համազարկային հրթիռային համակարգ և անձնակազմ է տեղակայել թուրք-սիրիական սահմանին • Թուրքիայում ռազմական լայնածավալ գործողություններ սկսել քրդերի դեմ • Թուրքիան հարվածել է Սիրիայի և Իրաքի հյուսիսում իր թշնամիների դիրքերին • Թուրքիայի ժանդարմերիան կհամալրվի 10 հազար զինծառայողով • Թուրքիան գերմանացի պաշտոնյաներին թույլատրել է այցելել Ինջիրլիք ավիաբազա • Ռուսաստանում անցկացվում է «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը • Ռուսաստանում անցկացվում է «Բանակ-2016» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը • Միջադեպ Սև Ծովում ԱՄՆ ՌՕՈւ հետախուզական ինքնաթիռի և ՌԴ ԶՈւ կործանիչի միջև • Ռուսաստանը Իրանի հետ քննարկում է Համադանի ավիաբազա վերադառնալու հարցը • Իրանը հետ է կանչել Ս-300-ների համար Ռուսաստանի դեմ ներկայացրած դատական հայցը • Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում 8 քուրդ զինյալ է ոչնչացվել • Իրանը նոր նավախումբ է ուղարկել Արաբական ծովում հերթապահության • Պարսից ծոցում միջադեպ է եղել Իրանի և ԱՄՆ ռազմանավերի միջև • Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են Հալեպի հարավը մաքրել ահաբեկիչներից

Ռուսաստանում մեկնարկել է «Կովկաս-2016» հրամանատարաշտաբային զորավարժությունը • Մեկնարկել է Վրաստանում անցկացվող Agile Spirit 2016 զորավարժության ակտիվ փուլը • Անկարայից դուրսբերվող տանկերից երկուսն ուղարկվել են Սիրիայի սահման
Ադրբեջան / Վրաստան
• Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2016-ի հոկտեմբերին Ադրբեջանում զորակոչ և զորացրում անցկացնելու մասին հրամանագիրը:
• Վրաստանի «Օրփոլո» և «Վազիանի» զորավարժարաններում անցկացվել է Agile Spirit 2016 միջազգային զորավարժությունը, որին ներգրավված էին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զինծառայողներ, ԱՄՆ զինտեխնիկա։

Վրաստանում անցկացվող Agile Spirit 2016 զորավարժության հրամանատարաշտաբային վարժանքները. ներկա է նաև Վրաստանի ԶՈւ ԳՇ պետը (կենտրոնում)
Թուրքիա
• Սեպտեմբերի 6-ին, «Իսլամական պետության» (ԻՊ) գրոհայինները Սիրիայի տարածքում Թուրքիայի ԶՈւ երկու տանկ են խոցել, ինչի հետևանքով տանկերի անձնակազմից 3 զինծառայող սպանվել է, ևս 4-ը վիրավորվել են:
• Օգոստոսի-ի 8-9-ը երկօրյա այցով Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն մեծացրել է Սիրիայի սահմանին իր նավատորմի և օդուժի, ինչպես նաև պաշտպանողական հրթիռային համակարգերի ներկայությունը:
• ԱՄՆ-ն «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայում տեղակայած սեփական «ՀԱՅՄԱՐՍ» (HIMARS) համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի շահագործման համար Թուրքիա է ուղարկել ԶՈւ 50-հոգանոց անձնակազմ:
• Թուրքիայի Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարել է 13 գյուղում «փողոց դուրս գալու արգելք» սահմանելու և օգոստոսի 9-ից PKK-ի դեմ ռազմական լայնածավալ գործողություններ սկսելու մասին, իսկ սեպտեմբերի 2–5-ին թուրք-քրդական զինված բախումներում, ըստ թուրքական աղբյուրների, Թուրքիայի ԶՈւ և այլ ուժային կառույցներից սպանվել է շուրջ 25 հոգի:
• Սեպտեմբերի 5-ին Թուրքիայի զինուժը ավիահարվածներ է հացրել Իրաքի հյուսիսում քրդերի (PKK) դիրքերին և հրետանիով հարվածել է Սիրիայի հյուսիսում ահաբեկչական խմբավորումների դիրքերին, իսկ սեպտեմբերի 4-ին Թուրքիայի զինուժը Ստամբուլից դուրս է բերել և երկրի հարավային Գազիանթեփ նահանգի Իսլահիյե գավառ է տեղափոխել Մալթեփե շրջանում տեղակայված 2-րդ զրահատանկային բրիգադի տանկերի 5-րդ շարասյունը, որից 2 տանկ ուղարկվել է անմիջապես դեպի Սիրիայի սահման:

Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվում Ստամբուլի զորանոցներից
• Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է շուրջ 10 հազար զինծառայող ընդունելու մասին՝ հրապարակելով դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտ ժամկետները և պայմանները:
• Թուքիան, մեկ անգամ մերժելուց հետո, թույլ է տվել, որ հոկտեմբերին գերմանացի պատգամավորները այցելեն Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված գերմանացի զինվորականներին:
Ռուսաստան
• Սեպտեմբերի 5-ին, ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ստորաբաժանումները մեկնարկել են «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարությունը, որոնցում ներգրավվել են Ս-300 «Ֆավորիտ» և Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև օդադեսանտային ուժեր: Զորավարժությանը մասնակցում է ՌԴ ԶՈւ և դաշնային գերատեսչությունների 120 հազար զինծառայող:

«Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունից
• Սեպտեմբերի 6-ին Մոսկվայում մեկնարկել է «Բանակ-2016» ռազմարդյունաբերական ցուցահանդես-ֆորումը, որին մասնակցում են նաև Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը՝ իրենց ռազմարդյունաբերական արտադրանքով:
• Սեպտեմբերի 7-ին Սև ծովի միջազգային օդային տարածքում միջադեպ է գրանցվել ՌԴ ԶՈւ Սու-27 կործանիչի և ԱՄՆ ՌՕՈւ P-8A Poseidon հետախուզական ինքնաթիռի միջև, ինչի արդյունքում ինքնաթիռները իրար են մոտեցել: Կողմերը միջադեպը տարբեր կերպ են մեկնաբանել:
• «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար Ռուսաստանը և Իրանը քննարկում են Ռուսաստանի կողմից Իրանի արևմտյան հատվածում գտնվող «Համադան» ռազմաբազան օգտագործելու և այնտեղ ՍՈւ-34 և ՏՈւ-22Մ3 կործանիչներ տեղակայելու հարցը:
Իրան
• Դատական հայցը, որով Իրանը Ռուսաստանից պահանջում էր 4 մլրդ դոլար Ս-300-ների վերաբերյալ պայմանագրի չկատարումից հետո, հետ է կանչվել:
• Սեպտեմբերի 6-ին Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Քանի Սիու գյուղի մոտ Իրանի ԶՈւ ռազմական հետախուզության ուժերի «Իմամ Զաման» ստորաբաժանման հետ բախման արդյունքում վնասազերծվել է «Իրանական Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության» 8 քուրդ գրոհային:

Իրանի ԶՈւ «Իմամ Զաման» ռազմական հետախուզության զինվորներ
• Արաբական ծովի միջազգային ջրերում իրականացրած հերթապահությունից վերադարձած Իրանի ռազմածովային ուժերի 42-րդ նավատորմիղին փոխարինելու է 4 ռազմանավերից կազմված ՌԾՈւ 43-րդ տորմիղը։
• Սեպտեմբերի 4-ին Պարսից ծոցում Իրանի ՌԾՈւ ռազմանավերից մեկը մինչև 91 մետր մոտեցել է ԱՄՆ ռազմանավին, ինչի հետևանքով ամերիկյան ռազմանավը ստիպված է եղել փոխել իր ուղղությունը:
Սիրիա
• Օգոստոսի 8-ին «Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դեմ 72 ժամ տևող ճակատամարտից հետո Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է ամբողջական վերահսկողություն սահմանել Հալեպի հարավի Ռամուսահ շրջանում:
Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։
Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։