Քննարկվել են հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Լեհաստանի ՊՆ հրավերով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՊՆ Ռազմարդյունաբերական կոմիտեի պետ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի Կիելցե քաղաքում անցկացվող ռազմարդյունաբերական 24-րդ միջազգային ցուցահանդեսին (MSPO): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ տեղակալ Դավիթ Փախչանյանը (աջից) Լեհաստանի գործընկերների հետ հանդիպմանը

ՀՀ ՊՆ տեղակալ Դավիթ Փախչանյանը (աջից) Լեհաստանի գործընկերների հետ հանդիպմանը

Այցի ընթացքում Դավիթ Փախչանյանը հանդիպել է Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Բարտոշ Կովնացկու հետ: Հանդիպմանը երկու երկրների պաշտպանության փոխնախարարները քննարկել են հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, անդրադարձել են «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկության գործունեությանը՝ այն դիտարկելով որպես դրական օրինակ հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:

Կողմերը շեշտել են, որ «Լյուբավա-Արմենիա» ձեռնարկության գործունեությունը կարող է դառնալ նախադեպ լեհական այլ ընկերությունների հետ համագործակցության համար:

Դավիթ Փախչանյանը վերահաստատել է այս տարի Երևանում առաջին անգամ անցկացվելիք ArmHiTec-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկա գտնվելու համար ՀՀ պաշտպանության նախարարության հրավերը՝ ակնկալելով լեհական կողմի ակտիվ մասնակցությունը:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՊՆ Ռազմարդյունաբերական կոմիտեի պետ Դավիթ Փախչանյանը հանդիպումներ է ունեցել նաև Լեհաստանի պաշտպանության նախարարության արդյունաբերական պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկու, «Լյուբավա» ընկերության գլխավոր տնօրեն Մարցին Կուբիցայի և «Լյուբավա-Արմենիա» ընկերության տնօրեն Յարոսլավ Զուխի հետ: Հանդիպումներում քննարկվել է համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

One response to “Քննարկվել են հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 4 – 10 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *