Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են Հալեպի հարավը մաքրել ահաբեկիչներից

Օգոստոսի 8-ին «Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դեմ 72 ժամ տևող ճակատամարտից հետո Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է ամբողջական վերահսկողություն սահմանել Հալեպի հարավի Ռամուսահ շրջանում: Այս մասին հայտնում է «Ալ-Մասդար» լրատվակայքը:

Հալեպի հյուսիսում լրատվամիջոցի ռազմական աղբյուրի համաձայն՝ Սիրիայի ԶՈւ հատուկ ջոկատայիններին (Tiger Forces) Լիուաա Ալ-Քուդսի (պաղեստինյան կառավարամետ զորախումբ) օգնությամբ հաջողվել է ճեղքել Ալ-Ռամուսահում ահաբեկիչների պաշտպանական վերջին գիծը՝ վերջիններիս ստիպելով նահանջել:

Սիրական «Ջեյշ ալ-Ֆաթհ» («Ալ-նուսրա») խմբավորման զինյալները Հալեպում. օգոստոս 2016 թ.

Սիրիական «Ջեյշ ալ-Ֆաթհ» («Ալ-նուսրա») խմբավորման զինյալները Հալեպում. օգոստոս 2016 թ.

Ահաբեկիչների նահանջից հետո սիրական բանակի ինժեներները խուզարկում են շրջանը համոզվելու համար, որ տեղադրված չէ ինքնաշեն պայթուցիկ սարք:

Նշենք, որ եթե Սիրիայի կառավարական ուժերին հաջողվի ռազմական ակադեմիայի տարածքը պահել իրենց ձեռքում, Հալեպ մուտք գործելու համար ահաբեկիչների կողմից բացված նեղ միջանցքը կփակվի:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Հալեպում զինյալները փորձում են վերահսկողություն հաստատել նշված շրջաններում: Մասնավորապես օգոստոսի 6-ին նրանք կարողացել էին գրավել Ռամուսահի շրջանում տեղակայված հրետանային քոլեջը:

Այնուհետև քոլեջի տարածքի համար մարտը ուղեկցվում էր փոփոխական հաջողություններով: Մասնավորապես սեպտեմբերի 4-ին նշվում էր, որ կառավարական ուժերին հաջողվել է ազատագրել ռազմական ակադեմիայի տարածքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *