Այսօր` կեսօրին ռուսական ՌԻԱՆՈՎՈՍՏԻ լրատվական գործակալությունը տեղեկություն է տարածել, որ թուրքական իշխանությունների պարտադրմամբ Էրզրումում վայրէջք է կատարել հայկական A-320 ինքնաթիռը: Այն մարդասիրական օգնություն էր տեղափոխում Հալեպի մեր հայրենակիցներին:
Դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԱԳ նախարարությունը` նշելով, որ ստուգումը նախօրոք ծրագրված է եղել: ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել է, որ ստուգումն իրականացվել է ըստ նախնական պայմանավորվածության: Այս տեղեկությունը հաստատել է նաև Հայաստանի քաղավիացիայի վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը՝ հայտնելով, որ ստուգման ավարտից հետո ինքնաթիռը շարունակելու է թռիչքը Հալեպ:
Yerkir.am կայքի տեղեկություններով, ինքնաթիռում եղել է «Օգնիր եղբորդ» ծրագրի շրջանակներում հանգամակված միջոցներով ձեռք բերված մարդասիրական բեռ: