Օգոստոսի 13-ին Ռուսաստանում կայացել է «Բանակային միջազգային խաղերի» փակման արարողությունը, որն ուղեկցվել է լավագույն անձնակազմերի և զինծառայողների պարգևատրմամբ: Խաղերի շրջանակներում լավագույն հետախույզ ճանաչվել է ՀՀ ԶՈւ վաշտի հրամանատարը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Մյուս երկրները ներկայացնող զինծառայողները հիմնականում խրախուսական պարգևներ են ստացել՝ «հաղթանակի կամքի համար», «Հաղթանակի և գթասրտության համար» և այլն:
Հիշեցնենք, որ հայ հետախույզները մասնակցում էին խաղերի շրջանակներում անցկացվող Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթին: Մրցույթի ավարտին ՌԴ պաշտպանության նախարարությունը սխալմամբ հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ հավաքականը 3-րդ հորիզոնականում է, սակայն վերջնական արդյունքերով հաստատվեց, որ հայ հետախույզները 4-րդն էին:
Խաղերի շրջանակներում օգոստոսի 13-ին անցկավել է նաև տանկային բիաթլոնի եզրափակիչը, որտեղ հաղթող է խանաչվել Ռուսաստանի հավաքականը: երկրորդ և երրրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Չինաստանի և Ղազախստանի հավաքականները: Լավագույն քառյակը եզրափակել է Բելառուսի հավաքականը:
Նշենք, որ ՀՀ ԶՈւ տանկիստները հաջողությամբ հաղթահարել էին առաջին փուլի արգելքը և անցել կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ 12 հավաքականների մեջ զբաղեցրել են 9-րդ հորիզոնականը և դուրս մնացել եզրափակչից: