«Տանկային բիաթլոնի» երկրորդ՝ կիսաեզրափակիչ փուլում հայկական անձնակազմերը էստաֆետային մրցույթում զբաղեցրել են 9-րդ տեղը՝ գրանցելով 2 ժամ 13 րոպե 55 վրկ և զրկվել եզրափակչի ուղեգրից։
Եզրափակիչ անցած 4 երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի և Բելառուսի տանկիստները չեմպիոնին պարզելու համար կրկին էստաֆետային մրցում են անցկացնելու, որը կկայանա օգոստոսի 13-ին:
Տեղ | Երկիր | Ժամանակ | Ամսաթիվ |
1 | Ռուսաստան | 1:39:50 | 10.08.2016 |
---|---|---|---|
2 | Բելառուս | 1:45:42 | 09.08.2016 |
3 | Չինաստան | 1:45:55 | 10.08.2016 |
4 | Ղազախստան | 1:48:07 | 11.08.2016 |
5 | Սերբիա | 1:58:18 | 11.08.2016 |
6 | Հնդկաստան | 1:58:27 | 11.08.2016 |
7 | Մոնղոլիա | 2:09:55 | 10.08.2016 |
8 | Ադրբեջան | 2։06։16 | 11.08.2016 |
9 | Հայաստան | 2:13:55 | 09.08.2016 |
10 | Ղրղզստան | 2:15:18 | 09.08.2016 |
11 | Անգոլա | 2:53:55 | 09.08.2016 |
12 | Իրան | 2:58:16 | 10.08.2016 |
Հիշեցնենք, որ առաջին փուլի ընդհանուր արդյունքներով մեր հավաքականը զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը և դուրս եկել կիսաեզրափակիչ՝ պայքարելու եզրափակիչի ուղեգրի համար:
Նշենք, որ «Տանկային բիաթլոնը» անցկացվում է «բանակային միջազգային խաղերի» շրջանակներում: Վերջինս անցկացվում է 2015 թվականից, սակայն «խաղերի» շրջանակներում անցկացվող մրցույթների մի մասը, այդ թվում՝ տանկային բիաթլոնը, առանձին անցկացվում էին նաև մինչ այդ: «Տանկային բիաթլոնի» մասին մանրամասն այստեղ: Այս տարի տանկերի մրցույթին մասնակցում էր 17 երկիր, այդ թվում նաև Ադրբեջանը, Իրանը, Ղասախստանը և Բելառուսը:
Pingback: Բանակային միջազգային խաղերում լավագույն հետախույզը ՀՀ ԶՈւ վաշտի հրամանատարն է | Ռազմ.info