[Թարմացված] Զինվորականներ տեղափոխող մեքենայի վթարի հետևանքով 17 զինծառայող հոսպիտալիզացվել է

Այսօր՝ օգոստոսի 15-ի առավոտյան Երևան–Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ, կողաշրջվել է պաշտպանության նախարարությանը պատկանող «Սադկո» ավտոմեքենան, նախնական տվյալներով 8 զինծառայող տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ:

Այս մասին հայտնում է «Արմենպրեսս» պետական լրատվական գործակալությունը՝ փոխանցելով ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից ստացած տեղեկությունը:

Թարմացում. օգոստոսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ավտոմեքենայում գտնվող 17 զինծառայողներ են տեղափոխվել բժշկական կենտրոններ:

Զինծառայողների զգալի մասի մոտ հայտնաբերվել են միայն թեթև մարմնական վնասվածքներ: Կոտրվածքներ են ստացել միայն 4 զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։

Նախնական տվյալներով՝ հոսպիտալ տեղափոխված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորների մեծ մասը ժամկետային զինծառայողներ են:

Սակայն ավելի ուշ Armlur.am լրատվակայքը փոխանցեց հոսպիտալի պետից ստացած տեղեկությունը, ըստ որի՝ 9 զինծառայող է տեղափոխվել Մուրացան հոսպիտալ: Մյուս 7 զինծառայողները տեղափոխվել են Գիրգոր Լուսավորիչ ԲԿ: Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելացնենք, որ ավտոմեքենայում եղել է ՀՀ ԶՈւ 16 զինծառայող: Մանրամասների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք:

One response to “[Թարմացված] Զինվորականներ տեղափոխող մեքենայի վթարի հետևանքով 17 զինծառայող հոսպիտալիզացվել է

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *