ՀՀ ԶՈւ 25 զինծառայողներից բաղկացած «Փյունիկ» խորհրդանշական անունը կրող դասակը ԱՄՆ Կանզաս նահանգում կմասնակցի սերժանտական վերապատրաստության դասընթացին: Դասընթացի առաջին երկու փուլերն անցկացվել են Հայաստանում:
Այս մասին Ռազմինֆոյին օգոստոսի 4-ին հայտնել ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Երրորդ` ավարտական փուլի ընթացքում՝ Կանզասի Ազգային Գվարդիայի հրահանգիչների կողմից անցկացվող երկշաբաթյա վերապատրաստության դասընթացի շրջանակում, հայ զինծառայողները կամրապնդեն սերժանտական պարտականությունների իմացության, փոքր ստորաբաժանումների ղեկավարման, սերժանտ-սպա հարաբերությունների վերաբերյալ իրենց գիտելիքները:
«Փյունիկ» խորհրդանշական դասակի կազմում ընդգրկված զինծառայողները կծանոթանան նաև ԱՄՆ զինված ուժերի սերժանտների պատրաստության ծրագրերին:
Դասակում ընգրկված են ՀՀ ԶՈւ արհեստավարժ և բարձր առաջադիմություն ցուցաբերած սերժանտները, որոնց մասնագիտական հմտությունները և կարողությունները Երևանում անցկացված դասընթացի ընթացքում գնահատել են նաև Կանզասի Ազգային Գվարդիայի հրահանգիչները:
Pingback: ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ Կանզաս ազգային գվարդիայի հրամանատարին | Ռազմ.info