Ամփոփվել են ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կիսամյակային աշխատանքները

Օգոստոսի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ քննարկվել և ամփոփվել են 2016 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կատաված աշխատանքները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփել են 2016-ի առաջին կիսամյակում ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կատարած աշխատանքները:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփել են 2016-ի առաջին կիսամյակում ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կատարած աշխատանքները:

Նախարար Սեյրան Օհանյանը հատկապես ընդգծել է զորակոչի գործընթացի շրջանակում ռազմաբժշկական օղակում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթները խստագույնս վերահսկելու առումով կատարված հաջող աշխատանքը:

Ներկայացնելով 2016 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունը՝ ԿՌԲՀ պետ Սահակ Օհանյանը, ըստ առաձնին ուղղությունների, հանգամանալից անդրադարձ է կատարել իրականացված միջոցառումներին: Ընդգծվել է, որ հոգեկան և թերապևտիկ հիվանդությունների առումով հաշվետու ժամանակահատվածում նկատվել է վաղաժամկետ զորացրվածների ընդհանուր թվի նվազում:

Խորհրդակցության ընթացքում նաև ակտիվ քննարկումներ են ծավալվել՝ նվիրված զինծառայողների և զորակոչիկների հետտրավմատիկ սթրեսային խանգարումներին, հոգեբուժական խնդիրներին, դրանց վաղ հայտնաբերման և բուժման հարցերին: Այս առնչությամբ ռազմաբժշկական օղակի պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների կողմից հնչել են համապատասխան առաջարկություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *