Վրաստանը պաշտպանության նոր նախարար ունի

Օգոստոսի 1-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի պաշտանության նախարարի պաշտոնին նշանակել է պետանվտանգության ծառայության պետի տեղակալ Լևան Իզորիային:  Այս մասին տեղեկացնում է վրացական «Interpress news» լրատվակայքը:

Վրաստանի պաշտպանության նոր նախարար Լևան Իզորիան

Վրաստանի պաշտպանության նոր նախարար Լևան Իզորիան

Նշենք, որ Իզորիան նախկինում եղել է Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի ռեկտոր, ներքին գործերի փոխնախարար, իսկ նրա վերջին պաշտոնը եղել է` Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ:

Վրաստանի պաշտպանության նոր նախարարն արդեն այցելել է գերատեսչություն, երկրի վարչապետի հետ համատեղ հանդիպումներունեցել ԶՈւ ԳՇ ներկայացուցիչների, նախարարության դեպարտամենտների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում Իզորիան հայտարարել է.

«Հիմնական առաջնությունը կտրվի ողջամիտ քաղաքականությանը: Դա առաջին հերթին ենթադրում է խաղաղության և անվտանգության ապահովում, իսկ երկրորդ հերթին՝ մեր պաշտպանական կարողությունների հավասարաչափ զարգացման միջոցով սպառնալիքների և ռիսկերի զսպումը, ինչպես նաև Եվրոպական կառույցներին ինտեգրացիան»:

Մինչ այս Վրաստանի պաշտպանության նախարարը Թինաթին Խիդաշելին էր, ով 2016-ի աշնանն անցկացվելիք Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով հրաժարական էր տվել զբաղեցրած պաշտոնից:

Հոդվածի հեղինակ՝ Զեմֆիրա Եգանյան

One response to “Վրաստանը պաշտպանության նոր նախարար ունի

  1. Pingback: Վրաստանի ռազմական ոլորտում 2016-ի կարևորագույն իրադարձությունները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *