ՀՀ զինված ուժերի 2016 թ. պատրաստության պլանի համաձայն` օգոստոսի 2-ից 3-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների միջև մարտական և զորահավաքային պատրաստականության, կիրառման պլանների ճշտումներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Երկօրյա աշխատանքների ընթացքում քննարկվելու և ճշտվելու են մարտական պատրաստականության բերման հիմնական միջոցառումների, աջակցող ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ փոխգործակցության պլանները, մարտական պատրաստության փաստաթղթերը, զորքերի ծավալման և մարտական կիրառման, մարտական պատրաստականության և հերթապահության կազմակերպման վերաբերյալ խնդիրներն ու առաջարկությունները:
ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների հրամանատարների ներգրավմամբ կացկացվեն նաև կիրառման պլանների ճշտման և փոխգործակցության կազմակերպման մարզումներ:
Pingback: ՀՀ ՊՆ-ում ստուգել են մարտական խնդիրների իրականացման հնարավորությունները | Ռազմ.info