Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ավելի է մոտեցել Իրանի սահմաններին և ծրագրում է հարվածներ հասցնել վերջինիս:
Մասնավորապես նա նշում է, որ ԻՊ-ի ստորաբաժանումներ կան Իրաքի՝ Իրանին սահմանակից Դիյալա նահանգում: Բացի այդ, «Իսլամական պետությունը» Աֆղանստանում է՝ Պակիստանի հետ սահմանին մոտ, և ծրագրում է հարվածել Իրանին:
Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս Նյուզ» լրատվական գործակալությունը:
Նա ասում է, որ Հարավային Իրանում ԻՊ-ն արդեն հասցրել է իր շարքերը զորագրել մի խումբ մարդկանց: Նրա խոսքով երկրի ուժայինները վերջերս երկրի արևմտյան շրջաններում սպանել էին ահաբեկչական խմբավորման կողմից վարժեցված և մահապարտի բաճկոններով սպառազինված 2 ահաբեկիչների:
Փուրդաստանը, առավել վաղ, 2016-ի մայիսին հայտարարել էր, որ երկրի սահմանին սպանվել է ԻՊ 2 ահաբեկիչ, ովքեր պատրաստվում էին մահապարտական ահաբեկչություն իրականացնել փետրվարին:
Հիշեցնենք, որ հուլիսի վերջերին Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Քուրդիստան և Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգներում 2 ահաբեկչական խմբավորում էր ոչնչացվել: Ընդհանուր թվով 23 ահաբեկիչ էր սպանվել, ինչպես նաև վնասներ էր հասցվել նրանց բազաներին:
Ավելի վաղ՝ հուլիսի 19-ին Իրանի հարավարևելյան Սիստան-Բելուջիստան նահանգ ում ձերբակալվել էր 40 ահաբեկիչ: Այդ նահանգի Խաշ քաղաքում հայտնաբերվել էր ահաբեկիչների կառուցած ստորգետնյա թունելը, որի միջոցով նրանք պլանավորել էին իրականացնել 2 խոշոր պայթյուն:
Իրանի հյուսիս-արևմուտքում ընդհանուր առմամբ գործում է 5 ահաբեկչական խմբավորում, իսկ 2016թ. հունիսից Իրանը Քուրդիստան և Սիստան-Բելուջիստան նահանգներում ակտիվ պայքար է մղում ահաբեկչական խմբավորումների դեմ:
Pingback: ԻՊ-ն և «Թալիբանը» հաշտություն են կնքել ընդդեմ ամերիկաաֆղանական ուժերի. WSJ | Ռազմ.info
Pingback: «Իսլամական պետությունը» սպառնացել է Իրանի կառավարությանը | Ռազմ.info
Pingback: Իրանում 2 տոննա պայթուցիկ նյութ են առգրավել | Ռազմ.info