Ռուսաստանի ՊՆ-ն լրագրողների զորավարժություն է կազմակերպել

Ռուսաստանի զինված ուժերի արևմտյան ռազմական շրջանի տանկային միավորման բազայում սկսել են ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավաքներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՌԴ ՊՆ կազմակերպած զորավարժությանը մասնակցող լրագրողները «կրակոցներից» պատսպարվել են հետևակի մարտական մեքենայի հետևում

ՌԴ ՊՆ կազմակերպած զորավարժությանը մասնակցող լրագրողները «կրակոցներից» պատսպարվել են հետևակի մարտական մեքենայի հետևում

Հուլիսի 17-24-ին արևմտյան ռազմական շրջանի տանկային դիվիզիայի բազայում անցկացվում են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ ճգնամային իրավիճակներում աշխատելու  «Բաստիոն» ուսումնագործնական կուրսեր:

Պարապմունքների անցկացման ընթացքում կքննարկվեն լրագրողների աշխատանքի յուրահատկությունները մարտական գործողությունների անցկացման, զանգվածային անկարգությունների, բնական աղետների և տարատեսակ արտակարգ դրությունների ընթացքում:

ՌԴ ՊՆ կազմակերպած զորավարժության ընթացքում լրագրողները մասնակցում են վիրավորի տարհանմանը

ՌԴ ՊՆ կազմակերպած զորավարժության ընթացքում լրագրողները մասնակցում են վիրավորի տարհանմանը

Ուսումնագործնական կուրսերին ներգրավված է 30 լրագրող Ղրիմից, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի, Սմոլենսկի, Չելյաբինսկի շրջաններից, ինչպես նաև Մոսկվայից: Ռուսաստանում նմանատիպ մեդիազորավարժությունները անցկացվում են 2006 թվականից, ամեն տարի:

Նշենք, որ այս տարվա հուլիսի սկզբին նմանատիպ մեդիազորավարժություն  անցկացրել է նաև Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *