Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի՝ Հյուսիսային Օսիայում տեղակայված ռադիոէլետրոնային պայքարի ստորաբաժանումներն անցկացրել են համալիր վարժանք, որի ընթացքում կատարել են մասնագիտական խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:
Վարժանքին ներգրավված ստորաբաժանումներն իրականացրել են ՌԷՊ համակարգերի բացազատում, պելենգացիայի միջոցով ռադիոէլեկտրոնային ճառագայթման օբյեկտի տեղորոշում և հարյուրավոր կիլոմետրերի վրա պայմանական հակառակորդի կապի համակարգի խափանում:
ՌԷՊ շարժական ստորաբաժանումները խափանել են նաև պայմանական հակառակորդի նավիգացիոն համակարգերը, որպեսզի հակառակորդի գերճշգրիտ զենքը չկարողանա օգտվել նավիգացիայից:
Առաջադրանքների կատարման ժամանակ կիրառվել են նաև «Բորիսոգլեբսկ-2» ՌԷՊ համակարգեր, որոնք նախատեսված են մասնավորապես հակառակորդի արբանյակային կապի և ռադիոնավիգացիոն համակարգերի խանգարման համար:
Բացի այս համակարգերից, ըստ ՌԴ ՊՆ կայքի, վերջին 3 տարիներին զորքերը համալրվել են նաև «Ինֆաունա», «Լեեր-2» համակարգերով: «Ինֆաունա» համակարգ ստացել է նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան: