Հունիսի 27-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Դոլիձեն նշանակվել է խորհրդարանում նախագահի քարտուղարը: Այս մասին տեղեկանում ենք այդ երկրի նախագահի պաշտոնական կայքից:
Նույն օրն ավելի վաղ վրաստանյան լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Դոլիձեն հրաժարական է տվել և շարունակելու է աշխատել նախագահի աշխատակազմում:
Հետաքրքրական է, որ Վրաստանի պաշտպանության նախարարությունը կատարվածի վերաբերյալ դեռևս ոչ մի հայտարարություն չի տարածել:
Նշենք, որ Աննա Դոլիձեն նշանակվել էր նախարարի տեղակալի պաշտոնում 2015 թվականի մայիսից, երբ նախարար դարձավ Թինա Խիդաշելին: Նա զբաղվում էր զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքները պաշտպանելու հարցերով:
Մարգվելաշվիլին վերջին շրջանում հենց նրա թեկնածությունն էր դրել Վրաստանի գերագույն դատարանի դատավորի համար, սակայն խորհրդարանը 2 շաբաթ առաջ անցկացված քվեարկության ժամանակ չհաստատեց այն:
Դոլիձեն իրավունքի դոկտոր է, սովորել է ԱՄՆ-ում, 2004-2006 թթ. եղել է«Երիտասարդ իրավաբանների ասոցացիա» ՀԿ-ի ղեկավարը: