Վրաստանի պաշտպանության նախարար. «Դելտայի» նախկին տնօրենը չի վերադառնա իր պաշտոնին»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք հունիսի 27-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ամփոփել է իր գործունեության մեկ տարին լրագրողների հետ ասուլիսում: Նա անդրադարձել է նաև «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի նախկին տնօրեն Ուչա Ձոձուաշվիլիին ազատելու և այդ պաշտոնի համար նոր մրցույթ հայտարարելուն:

Վրաստանի պաշտպանության նախարարը հաշվետու ասուլիսի ժամանակ

Վրաստանի պաշտպանության նախարարը հաշվետու ասուլիսի ժամանակ

«Թեմայի պարզաբանումն ավարտվել է: Առաջին արդյունքներն ակնհայտ են, և մենք առաջիկայում այդ պաշտոնի համար մրցույթ կհայտարարենք: Ուչա Ձոձուաշվիլին չի վերադառնա», — հայտարարել է Խիդաշելին:

Հիշեցնենք, որ Ձոձուաշվիլին Խիդաշելին պաշտոնից ազատել էր մայիսի 18-ին: Վրաստանի պաշտպանության նախարարությունում այն ժամանակ բացատրել էին, որ Ձոձուաշվիլիի պաշտոնանկության պատճառը Կախեթի շրջանում «Դելտայի» արտադրած հակակարկտային կայանների օգտագործման հետ առաջացած խնդիրներն են։ Նշվել էր նաև, որ «Դելտայում» հետաքննություն է իրականացնում, գլխավոր տեսչություն է ուղարկվել։

Խնդիրն այն է, որ Կախեթի շրջանում հորդառատ անձրևներն ու կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը։ Դեռևս 2015թ. մայիսից Կախեթիում սկսեցին գործել «Դելտայի» արտադրած հակակարկտային կայանները, որոնք կարողանում են հայտնաբերել և վաղ շրջանում վերահսկել կարկտաբեր ամպերը։

«Դիդգորի» զրահամեքենայի վրա տեղադրված հակակարկտային կայանը

«Դիդգորի» զրահամեքենայի վրա տեղադրված հակակարկտային կայանը

Մայիսի 19-ին Վրաստանի պաշտպանության նախարարը մեկնաբանել էր ստեղծված իրավիճակը,նշելով, որ.«Եթե հետաքննության արդյունքում խանգարումներ չհայտնաբերվեն, ապա նա կվերադառնա իր պաշտոնին»:

Խիդաշելին ներկայացրել էր նաև, որ այսպիսի որոշում է կայացվել խնդրի՝ հասարակական մեծ հետաքրքրություն առաջացնելու պատճառով։ «Ինչ վերաբերում է այն տեղեկությանը, որ համակարգի [հակակարկտային] համար ժամանակին հրթիռներ չեն գնվել, սուտ է։ Գումարը հաշվեհամարին է փոխանցվել փետրվարի 17-ին»,— ներկայացրել է Խիդաշելին։

Իր հերթին Ձոձուաշվիլին հայտարարել էր, որ պատրաստ է վերադառնալ աշխատանքի, եթե հետաքննությունից հետո ՊՆ-ն նման որոշում կայացնի։ Իսկ ինչ վերաբերում է «Դելտայի» հասցեին հնչեցրած մեղադրանքներին, թե գումարը ժամանակին փոխանցվել է, Ձոձուաշվիլին հայտնել է, թե Վրաստանի ֆինանսների նախարարությունը «Դելտային» անհրաժեշտ գումարը փոխանցել է մարտի 10-ին և դրա իսկությունն ապացուցող փաստաթղթեր կան։

«Պաշտպանության նախարարությունից ֆինանսների նախարարություն գումարի հարցումն ուղարկվել է փետրվարի 18-ին, փետրվարի 19-ին գումարը ոչ ամբողջությամբ փոխանցվել է։ Ամբողջական գումարը հաշվին նստել է մարտի 10-ին»,— մեկնաբանել է Ձոձուաշվիլին։

Հիշեցնենք, որ Վրաստանի Կախեթի շրջանում տեղադրվել է 86 միավոր հակակարկտային կայան և կրակի կառավարման կենտրոն։ Համակարգը ստեղծվել է 2014-15թթ., պետբյուջեից հատկացվել է մոտ 20 մլն լարի (մոտ 10 մլն ամերիկյան դոլար)։ Կախեթի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ 2015 թվականին, երբ փորձարկվում էր կայանը, օգտագործվել են մակեդոնական և բուլղարական արտադրության հրթիռներ։ Իսկ ահա 2016թ-ից «Դելտան» պիտի կայանի համար ինքնուրույն արտադրեր հրթիռները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *