ՌԴ ԶՈւ ՀՌՇ զինծառայողները զինտեխնիկայով ջրային արգելքները հաղթահարելու վարժանքներ են անում

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի համազորային բանակի զինծառայողները Հյուսիսային Օսիայի Տարսկոյե զորավարժարանում վարժանքներ են անում: Դաղստանի, Չեչնիայի, Հարավային և Հյուսիսային Օսիաների մարտական մեքենաների անձնակազմերը վարժանքների ընթացքում հաղթահարում են ջրային արգելքներ: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ջրային արգելքը հաղթահարելիս

Ջրային արգելքը հաղթահարելիս

Նշվում է, որ զինծառայողները ԲՄՊ-2 և ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներով, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով և ՄՏԼԲ-ներով (ռուս.՝ МТЛБ-многоцелевой тягач лёгкий бронированный) սովորելու են հաղթահարել ջրային արգելքները:

Զորավարժությանը ներգրավված է մոտ 400 զինծառայող: Վարժանքներն իրականացվում են հատուկ կահավորված ջրավարժարանում: Զինծառայողները մինչև վարժանքներին մասնակցելը ծանոթացել են անվտանգության ապահովման հարցերին, լողի նորմատիվներ են հանձնել, ջրասուզման դասընթաց են անցել, ինչպես նաև հատուկ վարժասարքերի վրա փորձարկել են վթարային իրավիճակում տեխնիկան լքելու հմտությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *