Վրաստանյան ԶԼՄ. «Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալը հրաժարական է տվել»

Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Դոլիձեն, ըստ վրաստանյան լրատվամիջոցների, այսօր՝ հունիսի 27-ին, հրաժարական է տվել: Տեղեկություններ կան, որ նա իր գործունեությունը շարունակելու է նախագահի աշխատակազմում, մասնավորապես, կդառնա խորհրդարանում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի քարտուղարը:

Աննա Դոլիձեն

Աննա Դոլիձեն

Դեռևս պաշտպանության նախարարությունից պաշտոնական հաստատում կամ հերքում չի եղել տեղեկատվության վերաբերյալ:

Նշենք, որ Աննա Դոլիձեն նշանակվել էր նախարարի տեղակալի պաշտոնում 2015 թվականի մայիսից, երբ նախարար դարձավ Թինա Խիդաշելին: Նա զբաղվում էր զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքները պաշտպանելու հարցերով:

Մարգվելաշվիլին վերջին շրջանում հենց նրա թեկնածությունն էր դրել Վրաստանի գերագույն դատարանի դատավորի համար, սակայն խորհրդարանը 2 շաբաթ առաջ անցկացված քվեարկության ժամանակ չհաստատեց այն:

Դոլիձեն իրավունքի դոկտոր է, սովորել է ԱՄՆ-ում, 2004-2006 թթ. եղել է«Երիտասարդ իրավաբանների ասոցացիա» ՀԿ-ի ղեկավարը:

One response to “Վրաստանյան ԶԼՄ. «Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալը հրաժարական է տվել»

  1. Pingback: Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալը հրաժարական է տվել և նշանակվել նախագահի քարտուղար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *