ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մոտոհրաձիգները հրամանատարաշտաբային վարժանքներ են անում

Դաղստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները տագնապով ոտքի են հանվել հրամանատարաշտաբային զորավարժության համար:  Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՀՌՇ-ի մամուլի ծառայությանը:

ՌԴ ԶՈւ զինծառայողը վարժանքի ժամանակ Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

ՌԴ ԶՈւ զինծառայողը վարժանքի ժամանակ
Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Ինչպես հաղորդում է գործակալությունը, «մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները, կառավարման մարմինները տագնապով ոտքի են հանվել վաղ առավոտյան: Բրիգադի անձնակազմը 50 կիլոմետրանոց երթով տեղափոխվել է զորավարժության անցկացման վայր՝ «Ադանակ» զորավարժարան»:

Ըստ սցենարի՝ մոտոհրաձիգները պետք է շրջափակեին և չեզոքացնեին պայմանական զինված խմբավորումներին: Ստորաբաժանումների հրամանատարների և շտաբի ղեկավարների առջև խնդիր է դրված եղել կազմակերպել և համակարգել ստորաբաժանումների միջև աշխատանքը նախապատրաստման և արդեն մարտի ընթացքում:

Նշենք, որ ներգրավված է 500 զինծառայող և ավելի քան 150 միավոր ռազմական տեխնիկա:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ից մինչև հունիսի 22-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով զինված ուժերում սկսվել են հանկարծակի լայնամասշտաբ ստուգումներ:

Ստուգվում են սպառազինության և տեխնիկայի պահման բազաները, ինչպես նաև զինվորական կառավարման առանձին մարմինները:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ անդրադարձել է լայնամասշտաբ ստուգումներին, նշելով, որ «հանկարծակի ստուգումները խախտում են Եվրոպայում ռազմական թափանցիկության մեխանիզմները»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *