Հունիսի 10-ին ՀՀ ՊՆ-ում քննարկվել են զինված ուժերում 2016թ. առաջին ուսումնական փուլի ավարտի ամփոփիչ ստուգումների նախապատրաստումը և ստուգումներին ներգրավված սպայակազմի հրահանգավորումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։
Տեսակապի միջոցով քննարկմանը մասնակցել են նաև բանակային կորպուսների և Պաշտպանության բանակի հրամանատարությունը։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առաջադրել է որոշակի խնդիրներ ու հորդորել ստուգումներին ներգրավված սպայակազմին լինել խիստ հետևողական և պատշաճ իրականացնել նախատեսված աշխատանքները։
Նախարարը հրահանգել է առավելագույն ուշադրություն դարձնել մարտական և զորահավաքային պատրաստականության, զինանձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստության, զինծառայողների զգոնության ու կարգապահության ամրապնդման միջոցառումների, անցկացված պլանային և հանկարծակի ստուգումների, մարտական հերթապահության կազմակերպման, առաջնագծում կատարված ինժեներական ու ամրաշինական աշխատանքների արդյունքների գնահատմանը:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 5–11 հունիսի, 2016 | Ռազմ.info