Ռազմաշաբաթ. Հայաստան. 5–11 հունիսի, 2016

Առաջնագծում թշնամին կրակել է հրազենով • Անձրևից առաջացած հեղեղից մահացել է 2 զինծառայող • ՊՆ-ն պարզաբանել է ՀՀ-ՌԴ ՀՕՊ համաձայնագիրը • 5ԲԿ-ն զորավարժություն է անցկացրել Ապրիլյան պատերազմի դրվագներով • Սեյրան Օհանյանն այցելել է Արցախի առաջնագիծ • Հայաստան է անցել Ադրբեջանի բնակիչ • Հայաստանում անցկացվել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների նիստ • ԱՊՀ պետությունների սակրավորները կվերապատրաստվեն Ռուսաստանում • Ռազմինֆոն ներկայացրել է ԱՄՆ-ից Հայաստանի և Ադրբեջանի ստացած ռազմական օգնությունը • ՀՀ ԱԻՆ-ը զորավարժություն է անցկացրել ուժեղ երկրաշարի սցենարով • Մովսես Հակոբյանն ընդունել է ԶՈւ հնարավոր մատակարարներին • ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց կրակոցների • Հայաստանը կատարում է Վիեննայի փաստաթղթի դրույթները • Մեկնարկում են ԶՈւ ամփոփիչ ստուգումներ • Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի ուսումնական խումբ • Ռազմական կցորդներն այցելել են զորամաս • Մեղադրանքներ են առաջադրվել զինծառայողների և կուրսանտների

1. Սեյրան Օհանյանի այցն Արցախի առաջնագիծ, 2․ Դ-30 հաշվարկի պարապմունքն ուսումնական զորամասում, 3․ Ցուցադրական զորավարժություն 5ԲԿ զորամասում, 4․ Ֆիզպատրաստության ստուգողական պարապմունք

1. Սեյրան Օհանյանի այցն Արցախի առաջնագիծ, 2․ Դ-30 հաշվարկի պարապմունքն ուսումնական զորամասում, 3․ Ցուցադրական զորավարժություն 5ԲԿ զորամասում, 4․ Ֆիզպատրաստության ստուգողական պարապմունք

• Հունիսի 5-ից 11-ն առաջնագծում իրավիճակը հանգիստ է եղել, կրակոցները՝ հիմնականում հրաձգային զինատեսակներով և քիչ (հունիսի 5, հունիսի 6, հունիսի 7, հունիսի 8, հունիսի 9, հունիսի 10, հունիսի 11

• Հունիսի 8-ին տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով անհետ կորել են հայկական զինուժի զինծառայողներ՝ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և Արմեն Պավելի Գազարյանը, որոնց մարմինները հայտնաբերվել են ավելի ուշ:

• Հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է տեղեկանք, որում պարզաբանել է Հայաստանի և Ռուսաստանի միավորված տարածաշրջանային ՀՕՊ համակարգի մասին՝ 2015-ի դեկտեմբերին ստորագրված պայմանագրի դրույթները, ներկայացրել մանրամասները:

Հայկական զինուժի հակահարձակումը զորավարժության ընթացքում

Հայկական զինուժի հակահարձակումը զորավարժության ընթացքում

• Մայիսի 24-ից հունիսի 2-ը ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկի հրաձգային գումարտակն անցկացրել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն, որի ժամանակ խաղարկվել են նաև Ապրիլյան պատերազմի գործողություններից որոշ դրվագներ:

• Հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Արցախ և եղել հյուսիս-արևելյան ուղղության առաջնագիծ:

Սեյրան Օհանյանը դիրքապահ զինծառայողների հետ

Սեյրան Օհանյանը դիրքապահ զինծառայողների հետ

• Հունիսի 7-ին, ադրբեջանական կողմից սահմանը հատելով, Տավուշում Հայաստանի տարածք է անցել Ադրբեջանի քաղաքացի, 1977թ. ծնված Վալիևա Զոհրա Վարձար քըզըն, ում հայկական կողմը Կարմիր խաչի միջնորդությամբ Ադրբեջանին է հանձնել հունիսի 10-ին:

• Հունիսի 8-ին Երևանում անցկացվել է ՀԱՊԿ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդի նիստը, որի ժամանակ համաձայնեցվել է մինչև 2025թ. ժամկետի համար ՀԱՊԿ ռազմավարությունը և հաստատվել է ՀԱՊԿ պետությունների համար ահաբեկչական կամ ծայրահեղական ճանաչված կազմակերպությունների ցուցակը: Նիստը ղեկավարել է Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Գևորգյանը, ով այդ պաշտոնում է նշանակվել հունիսի 6-ին: Նիստին մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ով նիստից հետո հայտարարել է, որ Հայաստանը կարող է արդիականացնել իր զինված ուժերը ՀԱՊԿ երկրներից արտոնյալ գներով զենք ձեռք բերելով: Հունիսի 8-ին ՀԱՊԿ ներկայացուցիչներին և կազմակերպության գլխավոր քարտուղարին ընդունել է ՀՀ նախագահը:

ՀՀ նախագահի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԱԽ քարտուղարների հետ

ՀՀ նախագահի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԱԽ քարտուղարների հետ

• Հունիսի 7-ին Բիշքեկում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել են 21 փաստաթուղթ, որոնցից մեկի համաձայն՝ ԱՊՀ երկրների զինված ուժերի համար Ռուսաստանի ԶՈւ հակաականային գործողությունների միջազգային կենտրոնում պատրաստելու են ականազերծման մասնագետներ:

• Ռազմինֆոն ուսումնասիրել է վերջին 10 տարիներին ԱՄՆ ՊՆ-ից Հայաստանի և Ադրբեջանի ստացած ռազմական օգնության չափերը և պարզել, որ Ադրբեջանը ստացել է մոտ 108 միլիոն դոլարի օգնություն, իսկ Հայաստանը՝ մոտ 7 միլիոն դոլարի:

• Հունիսի 8-9-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Գյումրիում անցկացրել է 5 փրկարարական ջոկատների համատեղ վարժանք` ուժեղ երկրաշարժի սցենարով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները

• Հունիսի 10-ին ՀՀ ՊՆ տեղակալ – ՆՏԱ դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը հանդիպել է զինված ուժերի հնարավոր մատակարարների հետ և տեղեկացրել, որ նախարարությունը ներկայում միջոցներ է ձեռնարկում, որպեսզի հստակեցնի համագործակցության պայմանները:

• Հունիսի 8-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Կուրոպատկինո բնակավայրի արևելյան ուղղությամբ: Դիտարկման ընթացքում կրակոցներ չեն արձանագրվել:

• Հունիսի 7-10-ը բազմազգ գնահատման խումբը Վիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակներում գնահատման այց է իրականացրել ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում և արձանագրվել է, որ Հայաստանը լիարժեք կատարում է ստանձնած պարտականությունները:

• Հունիսի 10-ին ՀՀ ՊՆ-ում քննարկվել են զինված ուժերում 2016թ. առաջին ուսումնական փուլի ավարտի ամփոփիչ ստուգումների նախապատրաստումը։ Իսկ զինված ուժերի ուսումնական զորամասերում ամփոփիչ ավարտական քննություններն արդեն սկսվել են։

Ֆիզպատրաստության ստուգում ուսումնական զորամասերի մեկում

Ֆիզպատրաստության ստուգում ուսումնական զորամասերի մեկում

• Հունիսի 6-ից 10-ը Հայաստանում է եղել ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը, որի անդամները ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի հետ քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները:

• Հունիսի 10-ին Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկը:

• ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի կուրսանտների մեղադրանք է առաջադրվել տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար:

• ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել՝ վաշտի հրամանատար, կապիտան Կ.Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

One response to “Ռազմաշաբաթ. Հայաստան. 5–11 հունիսի, 2016

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 12–18 հունիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *