Մովսես Հակոբյանը հանդիպել է ԶՈւ հավանական մատակարարներին

Այսօր՝ հունիսի 10-ին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ ՊՆ-ում անցկացվել է հանդիպում զինված ուժերի հնարավոր մատակարարների հետ: Այս մասին տեղեկացնում է հայաստանյան «Արմենպրես» գրոծակալությունը:

Մոտ 200 մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ զինված ուժերի մատակարարման թերացումների վերաբերյալ լրատվամիջոցների տեղեկությունները մեծ մասն անհիմն են, սակայն այն մասն էլ, որ ճիշտ է, բավարար է լուրջ քայլեր ձեռարկելու համար:

«Դեպարտամենտի առաջին խնդիրը ժամանակին ու որակյալ ապրանքների մատակարարումն է: Մեր առաջ խնդիր դրված չէ էժան ապրանք մատակարարել: Մեր բոլոր միջոցառումները պետք է ելնեն այս խնդրից ու մենք բանակին պետք է ապահովենք այն նյութական միջոցներով ու սպառազինությամբ, որ բանակն ավելի մարտունակ լինի» — ասել է Մովսես Հակոբյանը:

ՀՀ ՊՆ տեղակալը տեղեկացրել է, որ նախարարությունը ներկայում միջոցներ է ձեռնարկում, որպեսզի հստակեցնի համագործակցության պայմանները, և այլևս անթույլատրելի է լինելու պայմանագրերի ստորագրումից հետո տեխնիկական բնութագրերի և ժամանակացույցի փոփոխությունը:

One response to “Մովսես Հակոբյանը հանդիպել է ԶՈւ հավանական մատակարարներին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *