Հունիսի 6-ից 10-ը Հայաստանում է եղել ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը, որի անդամները ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանի հետ քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։
Կարևորվել է ռազմական ոստիկանության աշխատակիցների վերապատրաստումը ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցներում` ներգրավվումը խաղաղապահ ստորաբաժանումներում:
Այցելության շրջանակում Ռազմական ոստիկանության անձնակազմի հետ կազմակերպվել և անցկացվել են դասընթացներ, ներկայացվել են դասախոսություններ ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության համակարգի կառուցվածքի, գործառույթների իրավական շրջանակների, օրենքի գերակայության ապահովման, հետաքննության անցկացման, ինչպես նաև ռազմագերիների ու ներկալված անձանց նկատմամբ վարվելակերպի կանոնների վերաբերյալ: