Ստոլտենբերգ. «MAP-ը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ին անդամակցելու անբաժանելի մասը»

Հունիսի 8-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այցելել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, հանդիպել Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Քննարկվել է այդ երկրի ձեռքբերումները, ընթացիկ բարեփոխումները պաշտպանական համակարգում: Այս մասին տեղեկացնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը:

Վրաստանի նախագահն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մամուլի ասուլիսի ժամանակ

Վրաստանի նախագահն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մամուլի ասուլիսի ժամանակ

Հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ստոլտենբերգը թվարկել է այն ձևաչափերը, որի շրջանակներում համագործակցում են Հյուսիսատլանտյան Դաշինքը և այդ երկիրը, այդ թվում՝ «Էական փաթեթը» [2014թ. Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթը. Substantial NATO-Georgia Package—Razm.info] , Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական կենտրոնը, Ամենամյա պաշտպանական ծրագիրը և այլն: Ստոլտենբերգն իր խոսքում հայտնել է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցել այդ երկրին:

Համատեղ ասուլիսի ժամանակ Վրաստանի հանրային հեռուստաընկերության հարցին, թե ինչ պետք է սպասի Վրաստանը Վարշավայում կայանալիք գագաթաժողովում [Հուլիսի 8-9-ն անցկացվող գագաթաժողովում քննարկվելու է 2014 թվականին Ուելսի գագաթաժողովում Վրաստանին տրված համագործակցության փաթեթի կետերի իրականացման ընթացքը, Վրաստանի ձեռքբերումներն ու թերացումները:], քանի որ բազմիցս նշվել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլանը (MAP) անդամակցության անբաժանելի մասն է, Ստոլտենբերգը պատասխանել է.

«Առաջին հերթին կարևոր է ողջունել այն առաջընթացը, որ մենք ունենք մեր համագործակցությամբ… Դեկտեմբերին արտգործնախարարների [մակարդակով] նիստին մենք հայտարարել ենք, որ MAP-ը շարունակում է մնալ անդամակցության ճանապարհի անբաժանելի մասը… բայց իմ կարծիքով կարևոր է հասկանալ, որ առանց MAP-ի էլ շատ բան կա, որ մենք կարող ենք անել, որ ավելի շատ ՆԱՏՕ լինի Վրաստանում և ավելի շատ Վրաստան ՆԱՏՕ-ում […more NATO in Georgia, but also more Georgia in NATO]: Սա լավ է թե Վրաստանի, թե ՆԱՏՕ-ի համար», — վստահեցրել է Ստոլտենբերգը:

Տեղեկանք ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքի՝
MAP-ը հաստատվել է 1999 թվականի ապրիլին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ որպես Դաշինքի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալ ցանկացող երկրների միջև համագործակցության ձևաչափ։ MAP-ը պահանջարկների ցուցակ է, որն անհրաժեշտ է կատարել մինչև ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալը։ Չնայած այդ պահանջների կատարումը դեռ չի նշանակում, որ երկիրը կարող է ավտոմատ մտնել ՆԱՏՕ։ Այն ընդամենը ևս մեկ քայլ է, որը մոտեցնում է հնարավոր անդամակցությանը երկրին։

One response to “Ստոլտենբերգ. «MAP-ը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ին անդամակցելու անբաժանելի մասը»

  1. Pingback: Թինա Խիդաշելի. «Վարշավայի գագաթաժողովից մեր երկիրը դուրս կգա շատ հնարավորություններով» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *