Մայիսի 13-ին հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել

Մայիսի 13-ի կեսօրից հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում`  ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը: Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հակառակորդը մայիսի 13-ի կեսօրից սկսած շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով 60 (53 արկ), 82 (142 արկ) միլիմետրանոց ականանետեր, ԱԳՍ-17 (30 արկ) ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (30 կրակոց):

Ըստ հաղորդագրության`  ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

ՀՀ ՊՆ կայքն իր հերթին տեղեկացնում է, որ հակառակորդը հրազենով կրակել է նաև Հայաստանի հյուսիսարևելյան սահմանների ուղղությամբ։ ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:

One response to “Մայիսի 13-ին հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել

  1. Pingback: Վիրավոր զինծառայողին Արցախից տեղափոխել են Երևան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *