Մայիսի 13-ին Արցախի հյուսիսային ուղղության մարտական դիրքերից մեկում ծանր վիրավորված զինծառայող Հովհաննես Պողոսյանին մայիսի 15-ին Արցախից տեղափոխել են Երևան: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը:
Զինծառայողը ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Վիրավորի մոտ առկա է ուղեղային կոմա։
Վիրավորվելուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ:
Նշենք, որ մայիսի 13-ին զինծառայողը ծանր վիրավորվել է թշնամու կրակոցից: