Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարին

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդունել են Հայաստան ժամանած ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինին։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։

ՀՀ պաշտպանության նախարարը և ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարը

ՀՀ պաշտպանության նախարարը և ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարը

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրության են արժանացել 2016 թ. հունիսին Ռուսաստանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքը և օրակարգի քննարկվելիք հարցերը, ինչպես նաև բազմակողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման ուղիները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *