Գտնվել է ՊԲ երկու զոհված զինծառայողի մարմին

Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ զինծառայողներ` կրտսեր սերժանտ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնվ. 1996թ.) և շարքային Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնվ. 1996թ.) մարմինները: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Որոնողական աշխատանքների ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել:

4 responses to “Գտնվել է ՊԲ երկու զոհված զինծառայողի մարմին

  1. Pingback: Իրականացվել է զոհվածների մարմինների փոխանակում | Ռազմ.info

  2. Pingback: Զոհերի մարմինների փոխանակման ժամանակ ադրբեջանական կողմին հանձնվել է 13 դի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *