Իրականացվել է զոհվածների մարմինների փոխանակում

Այսօր`ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում։ Ըստ Արցախի արտգործնախարարության կայքի` փոխանակումն իրականացվել է Արցախի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: 

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, գործընթացն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ:

Նշենք, որ ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը ԿԽՄԿ և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրել էին զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել էր ՊԲ 2 զինծառայողի մարմին:

One response to “Իրականացվել է զոհվածների մարմինների փոխանակում

  1. Pingback: Զոհվածների մարմինները փոխանակելիս հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *