Նախարար Օհանյանը մեկնել է Արցախ

Ապրիլի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ, որտեղ հանդիպել է Արցախի ղեկավար Բակո Սահակյանին և Պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

Քննարկվել են վերջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետ կապված խնդիրներ: Կարևորվել է սերտ համագործակցության ընդլայնումը և խորացումը` որպես Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման և տարածաշրջանում կայունության պահպանման առանցքային գործոն:

Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև ՊԲ հրամկազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը, փոխգործակցության շրջանակում պլանների ճշգրտման խնդիրները և առաջնահերթ անելիքները, որոնց վերաբերյալ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է իր նկատառումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *