Թուրքիայի արևելքում քրդական ուժերի հետ շարունակվող զինված բախումների ֆոնին Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերը շարունակում են վարժանքներ անցկացնել երկրի արևելյան, Հայաստանին սահմանակից շրջաններում: Փետրվարի 1-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է հունվարի 2-րդ կեսին անցկացված նմանատիպ մի շարք զորավարժությունների մասին:
Հունվարի 22-ին Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հատուկ նշանության 9-րդ բրիգադը («կոմանդոսների բրիգադ», տեղակայման վայրը` Սարիղամիշ/Կարս) վարժանքներ է անցկացրել Սարիղամիշում:
Հունվարի 16-17-ին կոմանդոսների 49-րդ բրիգադը (տեղակայման վայրը` Բինգյոլ ) վարժանքներ են անցկացրել Բինգյոլի Օրթաչանաք շրջանում:
Հունվարի 11-12-ին Աղրըում տեղակայված 12-րդ մեքենայացված հետևակային բրիգադի ստորաբաժանումները տանկային վարժանքներ են անցկացրել Անկարայի մոտ տեղակայված զորավարժարանում` Զու ցամաքային ուժերի զորավարժությունների համակարգման կենտրոնի ղեկավարությամբ:
Հունվարի 20-ին և 27-ին Թունջելիում տեղակայված կոմանդոսների 4-րդ բրիգադի ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել` փորձարկելով լեռնային պայմաններում և բնակելի վայրերում գործողությունների վարման կարգը:
Հունվարի 21-22-ին վարժանքներ են անցկացրել Սղերթում տեղակայված կոմանդոսների 3-րդ բրիգադի ստորաբաժանումները:
Հունվարի 18-22-ին Բիթլիսում տեղակայված կոմնդոսների 10-րդ բրիգադի անձնակազմն անցկացրել է բնակելի վայրերում ահաբեկիչների դեմ գործողությունների փորձարկման զորավարժություն:
Հունվարի 19-21-ին նույն բրիգադի ստորաբաժանումները փորձարկել են լեռնային, ձնապատ պայմաններում մարտական գործողությունների վարման կարգը:
Հունվարի 21-22-ին 10-րդ բրիգադի ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել Վանի Էրչիշ գավառում:
Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն փորձարկել է բնակելի վայրերում ռազմական գործողությունների մեխանիզմները | Ռազմ.info