Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը վերահաստատել է հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի բացակայությունը

Հունվարի 17-ին թուրքական Daily Sabah լրատվակայքին տված հարցազրույցում հայ-ադրբեջանական հակամարտության մասին խոսելիս Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ֆաիք Բաղըրովը հայտարարել է, որ հրադադարի հաստատման համար նախապայման է «ադրբեջանական օկուպացված տարածքների» հանձնումն Ադրբեջանին:

Սրանով ադրբեջանցի դիվանագետը վերահաստատել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հրադադար չկա:

Թուրքիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիք Բաղըրով (ձախից)

Թուրքիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիք Բաղըրով (ձախից)

Լրագրողի հարցին, թե ինչ է նշանակում հայկական կողմի պաշտոնական հայտարարությունը, որ Ադրբեջանի հետ հրադադար այլևս չկա, դեսպանը պատասխանել է, որ խնդիր նոր չէ, և թե հրադադարը հնարավոր չէ, քանի դեռ հայկական կողմը դուրս չի եկել «ադրբեջանական օկուպացված տարածքներից» (նկատի ունի Արցախյան պատերազմում հայկական զինուժի ազատագրված տարածքը — Ռազմինֆո):

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հորդորել էր այլևս չօգտագործել «հրադադարի խախտում» տերմինը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադար այլևս չկա:

Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի տանկերի և Դ-30 հաուբիցների կիրառմանը՝ ՊՆ մամուլի խոսնակը նշել էր, որ Ադրբեջանն առաջնագծում լարվածությունը հասցրել է այն մակարդակի, որ կիրառվում է առաջնագծում կանգնած գնդերի և բրիգադների սպառազինության ամբողջ տեսականին:

Ըստ էության, մեկ անգամ ևս պարզ է դառնում, որ պատերազմական գործողություններն իրականացվում են ադրբեջանական կողմի նախաձեռնությումբ, իսկ հայկական կողմն ընդամենը պատասխան հարվածներ է հասցնում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *