Թուրքիայի ԶՈւ-ում ավելանում է պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակը

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հունվարի 4-ին հրապարակել է զինված ուժերի թվաքանակի մասին տվյալները, ըստ որոնց՝ ԶՈւ անձնակազմը 626․004 է, ինչը շուրջ 13 հազարով ավելի է 2015-ի դեկտեմբերին հրապարակված ցուցանիշից (612․862), սակայն 13,5 հազարով պակաս նոյեմբերին հրապարակված ցուցանիշից (639․511): Տվյալները հրապարակվել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 358 է, որից 325-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Օգոստոսից ի վեր գեներալների թվաքանակը նվազել է միայն մեկով, իսկ օգոստոսին ավելացել էր 13-ով՝ կապված զինված ուժերի հրամանատարական կազմի փոփոխության և նոր գեներալների նշանակման հետ։

Սպաների ընդհանուր թիվը 39․471 է, որից 32․597-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 6517-ը՝ ժանդարմերիայում, 668-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սպաների թվաքանակը վերջին մեկ ամսվա ընթացքում գրեթե փոփոխության չի ենթարկվել։

Ենթասպաների (կրտսեր հրամանատարական կազմ) ընդհանուր կազմը 97․110 է, որից 70․111-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 25․423-ը՝ ժանդարմերիայում, 1576-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ենթասպաների ընդհանուր թվաքանակը վերջին մեկ ամսվա ընթացքում ևս զգալի փոփոխություններ չի կրել։

Պայմանագրային ժանդարմների ընդհանուր քանակը 21․978 է, պայմանագրային եֆրեյտորների և շարքայինների թիվը՝ 8538, որից 73-ը առափնյա անվտանգության ուժերում, իսկ 8611-ը՝ ցամաքային զորքերում։ Նախորդ ամսվա համեմատ՝ պայմանագրային եֆրեյտորների և շարքայինների թվաքանակն ավելացել է 484-ով։

Հատուկ պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր քանակը 73․975 է, որից 48․579-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 24․734-ը՝ ժանդարմերիայում, 662-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Հատուկ պայմանագրային եֆրեյտորների թվաքանակն ավելացել է շուրջ 3 հազարով, որից շուրջ 2300-ը ժանդարմերիայում։ Նկատելի է, որ վերջին ամիսներին Թուրքիայի զինված ուժերում ավելանում է պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակը: Հավելենք, որ պրոֆեսիոնալ զինծառայողների ընդհանուր թվաքանակը 241․814 է, որը ԶՈւ ընդհանուր թվաքանաի շուրջ 42 %-ն է:

Պարտադիր զինծառայություն անցնողների ընդհանուր թվաքանակը 332․509 (դեկտեմբերին ներկայացված տվյալներով՝ 322․706 , իսկ նոյեմբերին՝ 350․695 ) է, որից 243․892 (238․864)-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 87․088 (82․538)-ը՝ ժանդարմերիայում, 1529 (1304)-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Նոխորդ ամսին ներկայացված տվյաների համեմատ պարտադիր զինծառայություն անցնողների թվաքանակն ավելացել է 9803-ով, ինչը կապված է զորահավաքի հետ։

Սակայն ավելացնենք, որ նոյեմբերին հրապարակված ցուցանիշների համեմատությամբ պարտադիր զինծառայություն անցնողների թվաքանակն ընդհանուր առմամբ նվազել է 18․186-ով, հուլիսի համեմատ՝ շուրջ 30 հազարով, իսկ հունիսին հրապարակված ցուցանիշի համեմատ` շուրջ 58 հազարով։

Քաղաքացիական ծառայողների և աշխատողների քանակը 51․681 է, որից 47․283-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3477-ը՝ ժանդարմերիայում, 921-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Այս ցուցանիշներում շոշափելի փոփոխություններ չկան։

Այսպիսով, Թուրքիայի ԶՈւ-ի ընդհանուր թվաքանակը 626․004 (Նոյեմբերին ներկայացված տվյալներով` 612․862) է, որից 451․325-ը (445․248)՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 169․249-ը (162․443)՝ ժանդարմերիայում, 5430-ը (5171)՝ առափնյա անվտանգության ուժերում։

ԶՈւ ընդհանուր թվաքանակը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 13․142-ով։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում զինծառայողների թվաքանակը ավելացել է  շուրջ 6 հազարով, ժանդարմերիայում ՝շուրջ 7 հազարով։

Պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր զինուժի 42 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերում պրոֆեսիոնալ հիմունքներով է ծառայում զինծառայողների 40 տոկոսը, ժանդարմերիայում՝ 48 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում՝ 66 տոկոսը։

Զինվորական կոչում Ցամաքային ուժեր, ՌԾՈւ, ՌՕՈւ Ժանդարմերիա Առափնյա անվտանգություն Ընդհանուր թվաքանակ
Գեներալ, ծովակալ 325 32 1 358
Սպաներ 32598 6499 6517 668 39782
Ենթասպաներ 70111 25423 1576 97110
Պայմանագրային ժանդարմներ 21978 21978
Հատուկ պայմանագրային եֆրեյտորներ 48579 24734 662 73975
Պայմանագրային եֆրեյտորներ, շարքայիններ 8538 73 8611
Պրոֆեսիոնալ անձնակազմ 160150 78684 2980 241814
Զորակոչված անձնակազմ 243892 87088 1529 332509
Քաղաքացիական կազմ 47283 3477 921 51681
Ընդհանուր թվաքանակ 451325 169249 5430 626004
Պայմանագրայինների թիվը՝ %-ով 40 48 66 42

One response to “Թուրքիայի ԶՈւ-ում ավելանում է պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 3 – 9 հունվարի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *