Մեծ Բրիտանիայի արքայական օդուժի 4 միավոր Tornado ռմբակոծիչ-կործանիչներ դեկտեմբերի 3-ին առաջին ավիահարվածներն են հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին։ Բրիտանական ինքնաթիռները դուրս են եկել Կիպրոսի բրիտանական ավիաբազայից։ Այս մասին հայտնում է բրիտանական BBC հեռուստառադիոընկերության կայքը։
BBC-ին, փոխանցելով թագավորության պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտնած տեղեկությունները, նշում է, որ բրիտանական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին անմիջապես այն բանից հետո, երբ դեկտեմբերի լույս 3-ի գիշերը բրիտանական խորհրդարանը հավանություն տվեց Սիրիայում գործողություններ սկսելուն։
Բրիտանական 4 միավոր Tornado ռմբակոծիչ-կործանիչները դուրս են եկել Կիպրոսում տեղակայված մեծբրիտանական Ակրոտիրի ավիաբազայից։ Ինքնաթիռներից երկուսն ըստ հաղորդվող տեղեկության շուրջ երեքժամյա թռիչքից հետո արդեն վերադարձել են ավիաբազա։
Մեծբրիտանական օդուժի Սիրիայում առաջին ավիահարվածների մասին առավել մանրամասն տեղեկություններ պետք է հրապարակվեն երկրի ՊՆ կայքում։
Անցյալ տարվանից Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի շարքերում ԻՊ դիրքերին ավիահարվածներ է հասցնում Իրաքի տարածքում։ Սիրիայում գործողություններ սկսելու օգտին հանդես էր գալիս Լեյբորիստական կուսակցությունը։ ԻՊ դեմ պայքարում Մեծ Բրիտանիայի ջանքերը մեծացնելու կարևորությունը պնդում էր նաև վարչապետ Դևիդ Քեմերոնը։ Ի վերջո ձայների 397 կողմ, 223 դեմ հարաբերակցությամբ մեծբրիտանական խորհրդարանը թույլ տվեց սկսել ավիահարվածները Սիրիայում։
Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերի 1-ին Բունդեսվերի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ Գերմանիայի բունդեսթագում հաստատվելուց հետո ԻՊ դեմ պայքարի շրջանակներում 6 Tornado հետախուզական ինքնաթիռներ են տեղակայվելու Թուրքիայում, ինչպես նաև , ինչպես նաև մեկ ֆրեգատ է՝ այդ երկրի ջրային տարածքներում՝ միջերկրականի ափին։ Դրանք պետք է օգտագործվեն Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի համատեղ նախագծմանը պատկանող Tornado կործանիչ-ռմբակոծիչների առաջին մոդիֆիկացիան շահագործման է հանձնվել 1980-ին։ Ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է երկու հոգուց։ Այն կարող է զարգացնել մինչև 1450 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15 000 մետր է։ Սպառազինությունում ունի երկու հրանոթ, կառավարվող հրթիռներ և ռումբեր։